Ինչ է դեմիսեքսուալությունը

Մանրամասներ

Սեռական ցանկություն առաջանալու համար ոմանց բավական է գեղեցիկ զուգընկերը, ոմանք նախ պետք է սիրեն, իսկ ոմանք էլ ընդհանրապես չեն ունենում սեռական ցանկություն։

Կան մարդիկ, ովքեր նախ պետք է էմոցիոնալ ուժեղ կապով կապվեն զուգընկերոջ հետ, հետո միայն սեռական հրապուրանք զգան։ Նման մարդկանց անվանում են դեմիսեքսուալներ, իսկ երևույթը՝ դեմիսեքսուալություն։

Դեմիսեքսուալ է համարվում այն մարդը, ով նախ պետք է ստաբիլ հարաբերություններ հաստատի զուգընկերոջ հետ, նոր միայն ֆիզիկական մտերմության մասին սկսի մտածել։ Եվ այս պարագայում կրոնական պատկանելությունը կամ այլ գործոններ կապ չունեն, պարզապես դեմիսեքսուալների համար զուգընկերը սեռականապես գրավիչ է դառնում միայն որոշակի հստակ հարաբերություններ ունենալուց հետո։

Դեմիսեքսուալը, որպեսզի ֆիզիկական ձգողություն զգա որևէ մեկի հանդեպ, նախ պետք է «ցանկանա» նրան ինտելեկտուալ և էմոցիոնալ առումով։

«Դեմիսեքսուալություն» տերմինը միայն վերջերս է տարածում գտել, երևույթն առայժմ ուսումնասիրվում է մասնագետների կողմից։