Հոգեբան Անդրեյ Զբեռովսկին հետազոտություն է անցկացրել` պարզելու կանանց դավաճանության պատճառը: Նա վերլուծել է 3000 անհավատարիմ կանանց պատասխանները, որի արդյունքում առանձնացրել է կանացի ամուսնական դավաճանության 6 պատճառ:
1. 42% կանայք ցանկացել են իրենց համար տոն ստեղծել
Կանայք հոգնում են առօրյա կյանքի գորշությունից: Ուզում են իրենց զգալ սիրված, լինել ուշադրության կենտրոնում: Պատճառը՝ ամուսինս ինձ չի հասկանում:
2. 18% -ը դավաճանում է կարիերայի համար
Կանայք համարում են սեքսը շնորհակալ լինելու ձևերից մեկը: Օրինակ. նվեր վերադասին` իր կամ նույնիսկ իր ամուսնու առաջխաղացման համար:
3. 13% կանայք դավաճանում են հանուն փողի
Կանայք սեքսի դիմաց ստանում են նվերներ, որպիսիք ամուսիններից երբեք չեն ստանա: Իսկ իրենք ուզում են հասցնել վայելել հարուստ լինելը, քանի դեռ կյանքը չի անցել:
4. 12%-ը դավաճանում է վրեժխնդրության համար
Կանայք խոստովանում են, որ կողմնակի սեքսը վրեժ լուծելու լավ մեթոդ է: Բայց հաճախ դավաճանությունը տեղի է ունենում պատահաբար՝ ալկոհոլ օգտագործելուց հետո:
5. 9% կանայք լրացնում են սեքսի պակասը
Սովորաբար նման խոստովանություն անում են 35 տարեկանից բարձր կանայք: Զուգընկերները սեքսուալ առումով չեն համապատասխանում իրար, և կանայք փնտրում են ֆիզիկական մտերմություն այլ տեղերում:
6. 6%-ը դավաճանում է հանուն նոր ամուսնու
Այս կանայք արդեն հասկանում են, որ իրենց ամուսնությունը վաղ թե ուշ ավարտվելու եւ դավաճանությունների միջոցով նրանք սկսում են նոր ամուսին փնտրել:
0Comments