1. Երկար, խճճված պատմություններ: Եթե դուք մարդուն խաբեության մեջ եք կասկածում, ուշադրություն դարձրեք, թե նա ինչպես է պատմում իր պատմությունները: Սուտը մտապահելն ավելի բարդ է, որովհետեւ եթե նա մի քանի անգամ նույն բանը պատմի, դուք կկարողանաք փոքրիկ տարբերություններ եւ անհամապատասխանություններ հայտնաբերել մանրուքներում:
2. Չափից շատ են մանրամասները: Մեկ այլ ծայրահեղություն է, երբ մարդը փորձում է իր սուտն առավելագույնս ճշմարտանման դարձնել, դրան չափից ավելի մանրամասներ հավելելով: Եթե դա բնորոշ չէ մարդուն, բայց նա փորձում է ձեզ ողողել մանրուքներով, ամենայն հավանականությամբ փորձում է իրենից շեղել կասկածները եւ ձեզ համոզել նրանում, ինչ չի եղել:
3. Մարմնի լեզու. մարդը սկսում է նկատելիորեն նյարդայնանալ, ջղայնանալ, երբ դուք նրանից ինչ-որ բան եք ճշտում իր կասկածելի պատմության մասին: Եթե դուք նախկինում նրան արդեն բռնացրել եք ստի մեջ, կկարողանաք նկատել միանման պահվածքը:
4. Տեսողական շփում: Հետազոտությունների համաձայն, երբ մարդը խաբում է, նա հաճախ կողք է նայում, սովորաբար` վերեւ եւ աջ: Չնայած ոմանք ընդհակառակը գերադասում են նայել ուղիղ աչքերի մեջ, որ հավաստիանան, որ իր ստին հավատացել են:
5. «Սպիտակ սուտ» կամ սուտ հանուն ինչ-որ բանի: Մարդը, որը հակված է ստելու, նույնիսկ մանրուքներում, նույնիսկ` որ ձեզ համար ավելի լավ լինի, հանգիստ կխաբի նաեւ ավելի լուրջ ինչ-որ բանում:
0Comments