Ալիևի ու Էրդողանի կողմից մաշված մեկը խոսում է կիսամաշվածությունից. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Մանրամասներ
նիկոլ Շարմազանով նիկոլ

Երկրի հերն անիծել է, Արցախը տվել է Ադրբեջանին, կադաստրի վկայականը կորցրել է, ասում է՝ կադաստրի վկայական չունենք: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովն՝անդրադառնալով Գյումրիում երեկ Փաշինյանի արած հայտարարություններին:

Շարմազանովն ասաց. «Ինքը Ադրբեջան ու Թուրքիա պետության տեղապահն է  այստեղ: Երբ ասում է՝ ես ժողովրդի իշխանության տեղապահն եմ, ինքը Էրդողանի և Ալիևի իշխանության տեղապահն է ՀՀ-ում, որրովհետև ՀՀ որևէ ղեկավար երբեք կասկածի տակ չի դրել Անկախության հռչակագիրը, երբեք կասկածի տակ չի դրել Արցախի ինքնորոշման իրավունքը, երբեք չի հիմնավորել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, երբեք չի ասել, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի, երբեք կասկածի տակ չի դրել Արարատի կապը հայ ժողովրդի հետ, երբեք հարցականի տակ չի դրել Ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Երկրի հերն անիծել է, Արցախը տվել է Ադրբեջանին, կադաստրի վկայականը կորցրել է, ասում է՝ կադաստրի վկայական չունենք, ի՞նչն է հետ բերելու»,- ասաց նա:

«Ալիևի ու Էրդողանի կողմից մաշված մեկը խոսում է կիսամաշվածությունից: Ալիևի ու Էդրողանի արանքում կիսամաշվել է, ինքն ի՞նչ կապ ունի ՀՀ անկախության հետ»,- ասաց Շարմազանովը: