Երևանում կինը պառկել է բեռնատարի անիվների տակ․ պահանջ-խնդրանք` քաղաքապետարանից

Մանրամասներ
4

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է Երևանի Մաշտոցի պողոտայում փողոցային առևտուր իրականացնող Աշխեն անունով կինը պառկել է «Փինկ բերի»-ի բեռնատարի առաջ և բղավում է՝ չտանել իր ապրանքները:

Կայքը տեղեկացավ, որ նա Մաշտոցի պողոտայում միրգ-բանջարեղեն է վաճառում, որի վաճառած ապրանքները պարբերաբար առգրավում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները: Այսպես Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պաքարում է փողոցային առևտրի դեմ՝ մարդկանց չտալով այլընտրանքի հնարավորություն և փաստացի տիրանալով քաղաքացու գույքին:

Նկատենք, որ տարօրինակն այստեղ «Փինկ բերի» ընկերության բեռնատարի առկայությունն է, որը օգնում է քաղաքապետարանի աշխատակիցներին անհայտ ուղղությամբ տանել առգրաված սննդամթերքը:

Հիշեցնենք, որ «Pink berry»-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանը, որը, ինչպես հայտնի է, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ քրեական գործով անցնող Գևորգ Սաֆարյանի որդին է, 2024թ հուլիսին կալանավորվել էր Արաբկիրի թաղապետարանի գործով: Փաստորեն նա այ քայլով փորձում է այս քայլով ծառայություն մատուցել Տիգրան Ավինյանին՝ խուսափելով քրեական վարույթից։