Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռը մխրճվել է մեկ այլ օդանավի մեջ

Մանրամասներ
Շերեմետևո

Հկտեմբերի 20-ին արտակարգ իրավիճակ է տեղի ունեցել Շերեմետևո օդանավակայանում։ Օդանավակայանում ինքնաթիռը մխրճվել է մեկ այլ օդանավի մեջ և  հարվածելու պահին առաջին օդանավում եղել է 103 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, իսկ երկրորդ օդանավում, որը ուղևորվում էր Կազանից, եղել է 162 ուղևոր և ավիաընկերության 6 աշխատակից:

Այդ պահին ինքնաթիռը թևով հարվածել է Բոինգ737-ին, այս մասին հայտնել Է Ավիաինկիդենտ տելեգրամյան ալիքը։

Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Airbus A320-ը հեռացվել է թռիչքուղուց օդանավի վիճակի տեխնիկական գնահատում իրականացնելու համար։