Ծաղիկների փունջը, ընթրիքը ռեստորանում եւ երեկոյան քաղաքում զբոսնելը՝ «Մարտի 8»-ի ստանդարտ «փաթեթ է»: Իսկ եթե տոնն ավելի վառ ու հետաքրքիր նշեի՞նք։
Մենք ձեզ համար հավաքել ենք 5 գաղափար, թե ինչպես նշել մարտի 8-ը, որպեսզի դուք եւ ձեր սիրելին այդ օրը հիշեք ոչ միայն նվերով, այլեւ տպավորություններով։
Ժամադրություն Սեւանի ափին. Վատ եղանակին կարելի է պատրաստվել, եւ պարտադիր չէ ժամերով քամու տակ կանգնել:
Բավական կլինի աղջկան լճի ափին նվեր մատուցելը, այնուհետեւ մի քանի գեղեցիկ լուսանկար անելը լճի ֆոնին, իսկ հետադարձ ճանապարհին կարող եք ընթրել բազմաթիվ ռեստորաններից մեկում ու տաքանալ։ Այո, Սեւանում ցուրտ է եւ քամի, բայց հենց այն պատճառով, որ նման եղանակին ոչ ոք չի գնում այնտեղ, ձեր անակնկալը կլինի օրիգինալ եւ հիշարժան։
Հանգիստ՝ Apaga Resort-ում. Արեւոտ, բայց ցուրտ գարունը ստիպում է, որ երեկոյան քամուց պատսպարվեք ինչ-որ գողտրիկ անկյունում։
Մարտի 8-ը նշելու հիանալի միջոց կլինի հանգստյան օրերին քաղաքից դուրս գնալը՝ բուխարիով, լեռների տեսարաններով եւ համեղ ուտեստներով հարմարավետ հյուրանոցում: Տարածքում հասանելի են ձիավարություն, զիփլայն եւ պարաններով այգի։
Եթե չեք ցանկանում այդքան հեռու ճանապարհորդել, ապա կարող եք այցելել հանգիստ եւ գողտրիկ Գյումրի՝ Aleksandra Spa-ում խնամքի օր կազմակերպելով ձեր եւ ձեր ընկերուհու համար:
Սաունան, համամը կամ մերսումը հիանալի միջոց են սիրելիի հետ հանգստանալու եւ վերականգնվելու համար:
Կազմակերպեք ռոմանտիկ ժամադրություն՝ 70-ականների ոճով:
Sirelis սրճարանն իր մթնոլորտով ակնթարթորեն կհաղորդի ձեզ անցյալ դարի շունչը:
Եթե ցերեկն այցելեք, կարող եք ջազ լսել եւ զգալ ձեզ ամերիկյան մելոդրամայի հերոսների դերում, իսկ եթե երեկոյան այցելեք ռեստորան, կարող եք սուզվել Երեւանի վինտաժային մթնոլորտում՝ հին հայկական լավ երգերի ներքո։
Էլ ավելի վառ տպավորությունների համար կարող եք զիփլայնով թռչել Հրազդանի կիրճի վրայով:
870 կամ 650 մետր իջնելը՝ ժամում 100 կիլոմետր արագությամբ, անպայման կբարձրացնի ձեր ադրենալինի մակարդակը եւ, բառացիորեն, անմոռանալի փորձ կպարգեւի։
Ռեգինա Մելիքյան
0Comments