Շատերը կարծում են, որ երիտասարդ աղջկանից և մի քիչ մեծ տղայից կարող է ստացվել կատարյալ զույգ։ Զույգերի մեծ մասը հենց այդպիսին են։
Սակայն մեր օրերում հասարակությունն անընդհատ զարգանում է, և մի շարք տաբուներ մնում են անցյալում, այդ թվում նաև վերանում են հարաբերությունների տարիքային արգելքները։ Այդ պատճառով շատ մարդիկ դեմ չեն հարաբերություններ ստեղծել տարիքով մեծերի հետ։ Սա վերաբերում է և կանանց, և տղամարդկանց։
Թեև սա ոմանց շոկի է ենթարկում, այնուամենայնիվ շատ տղամարդիկ նախընտրում են ավելի հասուն կանանց։ Ահա մի քանի պատճառ, թե ինչու...
Որպես կանոն նրանք ավելի իմաստուն են
Սովոաբար նրանք ավելի իմաստուն են լինում, քան իրենց երիտասարդ մրցակիցները։ Եվ այստեղ ոչ մի զարմանալի բան չկա՝ որքան մեծ է կինը, այնքան ավելի փորձառու է նա։ Իսկ փորձի հետ միասին գալիս է նաև իմատությունը։
Նրանք ավելի անկախ են և ինքնավստահ
Հասուն կանայք ուրիշների համար փոխվելու անհարժեշտություն չեն զգում, քանի որ այլևս կախված չեն ուրիշների կարծիքներից։ Այդ պատճառով նրանց հետ գործ ունենալը հաճախ ավելի հաճելի է, քան անփորձառու աղջիների։
Նրանք լավ էմոցիոնալ առողջություն ունեն
Հասուն կանայք սովորաբար փորձում են խուսափել ավելորդ դրամաներից։ Նրանք գիտեն, թե ինչպես է պետք վերահսկել զգացմունքները, որպեսզի չհատեն սահմանագիծը։
Նրանք սովորել են առաջնորդվել գլխով և ոչ թե սրտով։
Որպես կանոն նրանք ավելի խելացի են
Հասուն կինը մի քիչ ավելի երկար է ապրում, այդ պատճառով ոչ մի տարօրինակ բան չկա այն բանի մեջ, որ աշխարհի կառուցվածքից նա ավելի շատ բան է հասկանում, քան ավելի երիտասարդները։
Նրանց ֆինանսական կարգավիճակն ավելի կայուն է
Կայացած կանայք գումար վաստակելու կարիք այլևս չունեն։ Նրանք սովորաբար վարում են հանգիստ և նստակյաց կյանք, ինչը նույնպես դուր է գալիս որոշ տղամարդկանց։
0Comments