Հրդեհի ահազանգ Հյուսիսային պողոտայում գտնվող սուպերմարկետում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Մանրամասներ
հրդեհ

Հունվարի 12-ին, ժամը 08:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստային հատվածում։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 09:28-ին: Սուպերմարկետի պահեստային հատվածում (մոտ 10 քմ) այրվել են պարենային ապրանքներ (մոտ 4 խմ), էլեկտրական լարեր (մոտ 5 գմ) և ջերմահարվել՝ 2 սառնարան: