Այսօր առավոտյան խոշոր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ 08։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս-Մարմարաշեն մոտ 2-3 կմ-անոց հատվածում մառախուղի և մերկասառույցի պատճառով ավելի քան 100 ավտոմեքենաներ են բախվել։ Նույն հատվածում 2 քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել, որոնցից մեկը տեղում մահացել է։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ոստիկանության ծառայողները։ Իրավապահները փորձում են պարզել մահացած քաղաքացու ինքնությունը, ինչպես նաև նրան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի մակնիշը։
0Comments