Իսակովի պողոտայում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե պատին. վարորդը տեղում մահացել է. shamshyan.com

Մանրամասներ
ավտո

 

Հունվարի 25-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտա-Վերֆելի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտու բետոնե պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: 

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ. պարզվում է մահացած վարորդի ինքնությունը: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: