Փրկարարները սանդուղք են տեղադրել և տարհանել նաև այրվող բնակարանի վերևի հարկում ապրողներին։
Հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգ է ստացել ժամը 13:40-ին։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է, այնուհետև մարվել է մոտ 14։20-ն։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են փրկարարները տարհանում նաև երկրորդ հարկի բնակիչներին։
Ավելի ուշ Shamshyan.com-ը նոր մանրամասներ է հայտնել հրդեհի մասին։ Կայքի տեղեկություններով՝ շենքից տարհանել են 15-ից ավելի բնակիչների, իսկ այրվող տան բնակիչներից մեկին տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Բուժկենտրոնում նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։
0Comments