Մակրոնի ժողովրդականությունն ընկել է նվազագույն մակարդակի. հարցում

Մանրամասներ
մակրոն

Կիրակի հրապարակված հարցման համաձայն,  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականությունը 2017 թվականին առաջին անգամ ընտրվելուց հետո ընկել է նոր նվազագույն մակարդակի:

«Journal de Dimanche» թերթում հրապարակված Ifop-ի հարցման մասնակիցների միայն 21 տոկոսն է գոհունակություն հայտնել նախագահից։ Նրա ժողովրդականությունն ավելի է ընկել, քան 2019-ին «Դեղին բաճկոններ» շարժման հետ դիմակայության ժամանակ, երբ Մակրոնի դեմ ամենշաբաթյա բողոքի ցույցերը տևեցին ավելի քան մեկ տարի, և մի փոքր ավելի ցածր է, քան նոյեմբերին ունեցած 22 տոկոս արդյունքը:

Մակրոնի նկատմամբ դժգոհություն (35 հոգի) և մեծ դժգոհություն (44 մարդ) արտահայտողները կազմել են հարցմանը մասնակցածների 79 տոկոսը։

Դեկտեմբերյան հարցման մեջ ամենամտահոգիչն այն է, որ Մակրոնի ժողովրդականությունը նվազել է 10 տոկոսային կետով թոշակառուների շրջանում, որոնք սովորաբար նրա աջակցության կորիզն են։

Մակրոնի ժողովրդականությունը կրկին կտրուկ ընկավ այն բանից հետո, երբ նա ամռանը ցրեց խորհրդարանը՝ Փարիզի Օլիմպիական խաղերից անմիջապես առաջ, ինչը հանգեցրեց անվերջ խորհրդարանական ընտրությունների, որոնք այդ ժամանակվանից Ֆրանսիան ներքաշեցին քաղաքական ճգնաժամի մեջ: Հարցումն անցկացվել է 18 տարեկանից բարձր 2001 մարդկանց շրջանում առցանց՝ հունվարի 15-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, գրում է AFP-ն։