
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ինքնաթիռը, ով ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ հանդիպման էր մեկնում երկրի հարավ-արեւելքում գտնվող Ժեշուվ քաղաքում, արտակարգ վայրէջք է կատարել Վարշավայում։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Դուդայի գրասենյակի ներկայացուցիչ, միջազգային հարցերով պատասխանատու Յակուբ Կումոհը։
«Նախագահ Դուդայի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Ինքնաթիռը վերադարձել է Վարշավա։ Այժմ մենք սպասում ենք Ժեշուվ պահեստային ինքնաթիռի մեկնմանը»,- Կումոչին մեջբերում է լեհական մամուլի գործակալությունը:
0Comments