Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան չի համաձայնել Գերմանիայի կանցլեր Օլոֆ Շոլցի հայտարարության հետ, որը դեմ է արտահայտվել Ռուսաստանի բոլոր քաղաքացիների մուտքը Եվրամիության երկրներ արգելելու առաջարկին։ Շոլցը Ուկրաինայում պատերազմը «Պուտինի պատերազմ» էր անվանել՝ նշելով, որ ռուսները չեն մեղավոր ստեղծված վիճակի համար:
«Դա Ռուսաստանի պատերազմն է, այլ ոչ թե միայն Պուտինի։ Ոչ թե Պուտինը, այլ գործող ռուս զինվորները եկան Ռուսաստանից սպանելու, խոշտանգելու և ավերելու։ Ռուսները հիմնականում աջակցում են պատերազմին, երկրպագում են ուկրաինական քաղաքների վրա հրթիռային հարվածներին և ուկրաինացիների սպանությանը։ Թող այդ ժամանակ ռուս զբոսաշրջիկները վայելեն Ռուսաստանը», – գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը Twitter-ում։
0Comments