Ի՞նչ էրոտիկ երազներ են տեսնում տղամարդիկ եւ կանայք

Մանրամասներ
ծիտ սիրուն աղջիկ

Էրոտիկ երազները կարող են ձեզ զարմացնել, եւ երբեմն տարօրինակ է թվում, թե ինչ կարող է բացահայտել ձեր ենթագիտակցությունը: Ինչպես պարզվում է, ամենից հաճախ կանայք երազում են մտերիմ ընկերոջ հետ սեքսի մասին։ Իսկ ամենահայտնի էրոտիկ երազը նախկինի հետ սեքսն է:

Իհարկե, պետք չէ շատ լուրջ վերաբերվել ձեր էրոտիկ երազներին, քանի որ դա չի նշանակում, որ դուք ցանկանում եք, որ դրանք կատարվեն։

Ահա կանանց շրջանում ամենահայտնի էրոտիկ երազների տասնյակը.

Սեքս ընկերոջ հետ

Սեքս աշխատանքային գործընկերոջ հետ

Սեքս անծանոթի հետ

Սեքս ներկայիս զուգընկերոջ հետ

Իմ զուգընկերը խաբում է ինձ

Սեքս նախկինի հետ

Սեքս հայտնիի մարդու հետ

Սեքս ղեկավարի հետ

Խմբակային սեքս

Սեքս մեկի հետ, ում ատում է

Հարցված կանանց 62%-ն ասել է, որ մտքեր է ունեցել անծանոթի հետ սեքսի մասին, մինչդեռ միայն 58%-ն է երազել ներկայիս զուգընկերոջ մասին: Հինգերորդ տեղը զբաղեցրել է զուգընկերոջ դավաճանության մասին երազը. կանանց կեսից մի փոքր ավելին (57%) տեսել է այդպիսի երազ:

IllicitEncounters.com-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ տղամարդկանց ընտրությունը բոլորովին այլ է: Տղամարդկանց ամենահայտնի երազը եղել է սեքսը նախկին սիրելիի հետ. տղամարդկանց 92%-ը նման երազ է տեսել, մինչդռռ կանանց՝ 54%-ը միայն:

Տղամարդկանց համար երկրորդ ամենահայտնի երազն այն է, երբ ինչ-որ մեկի հետ սեքսը սխալ է ստացվում. տղամարդկանց 76%-ը նման երազ է տեսել: Տղամարդկանց շրջանում երրորդ տեղում էր էրոտիկ երազը օրգիայի մասին՝ 72%: Տղամարդկանց 68%-ը մտածել է հայտնիի հետ սեքսի մասին, իսկ 59%-ը՝ հասարակական վայրում սեքսի մասին։

Տղամարդկանց շրջանում ամենահայտնի էրոտիկ երազանքների տասնյակը՝

Սեքս նախկինի հետ

Անհարմար սեքսուալ երազներ, որոնցում ինչ-որ բան սխալ է ընթանում

Խմբակային սեքս

Սեքս հայտնի մարդու հետ

Սեքս հասարակական վայրում

Իմ զուգընկերը խաբում է ինձ

Սեքս BDSM տարրերով

Սեքս աշխատանքային գործընկերոջ հետ

Սեքս մտերիմ ընկերուհու հետ

Սեքս անծանոթի հետ

Էրոտիկ երազները նույնպես բավականին տարածված են դարձել. հարցվածների 93%-ը նշել է, որ դրանք պարբերաբար տեսնում է։ Հարցվածների մեկ քառորդից ավելին ասել է, որ դրանք տեսնում է մի քանի օրը մեկ: