Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը չհայտարարված այցով ժամանել է Կիև, հայտնում է Associated Press-ը։ Նախատեսվում է, որ նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, և կողմերը կստորագրեն «100-ամյա գործընկերության մասին» համաձայնագիր։
Փաստաթուղթը կներառի այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են պաշտպանությունը, առևտուրը, գիտությունը և էներգետիկան:
«Խոսքը ոչ միայն ներկայի, այլև հաջորդ հարյուրամյակում մեր երկու երկրներում ներդրումներ կատարելու մասին է»,- ասել է Սթարմերը:
0Comments