28-ամյա Քադիրովը նշանակվել է Արգունի քաղաքապետի պաշտոնակատար

Երիտասարդ պաշտոնյան Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի մտերիմ ազգականն է

Խաս-Մագոմեդ Քադիրովը նշանակվել է Արգուն քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար: Այս քաղաքը բնակչությամբ երկրորդն է Չեչնիայում:

28-ամյա երիտասարդը փոխարինել է Իբրահիմ Թեմիրբաևին, ով ցանկացել է այլ աշխատանքի անցնել:

Հավելենք, որ երիտասարդ պաշտոնյան Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի մտերիմ ազգականն է: