Թուրք-լիբիական հարաբերությունները սրվել են։ Դեռևս հունիսի 28-ին ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը մեղադրել էր Թուրքիային Տրիպոլիում ցուցաբերվող միջամտության մեջ։ Հունիսի 30-ին տեղի են ունեցել Թուրքիայի քաղաքացիների ձերբակալություններ։
Թուրքիայի ԱԳՆ-ը պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարել է, որ Լիբիայի ազգային բանակը ձերբակալել է Թուրքիայի 6 քաղաքացու։
«Լիբիայում Հաֆթարի անօրինական ռազմականացված կազմավորոմների կողմից Թուրքիայի 6 քաղաքացիների ձերբակալությունը բանդիտիզմն է և ծովահենություն։ Մենք ակնկալում ենք, որ մեր քաղաքացիներն անհապաղ ազատ կարձակվեն, հակառակ դեպքում՝ Հաֆթարի ուժերը կդառնան օրինական թիրախներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիական ազգային բանակի զինվորականները ստացել են հրաման՝ փակելու երկինքը Տրիպոլի ժամանող թուրքական քաղաքացիական ինքնաթիռների համար և հարձակվելու թուրքական նավերի վրա՝ Լիբիայի ափերին մոտենալուն պես։
Լիբիական ազգային բանակի ուժերն ուրբաթ Տրիպոլիի մերձակայքում անօդաչու սարք էին խոցել, որը պատկանել է կառավարությանը հավատարիմ ազգային համաձայնության ուժերին։ Նշվում է, որ սարքն արտադրված է եղել Թուրքիայում։
0Comments