Ձեռքերի գեղեցկությունն ու հարթությունն ապահովելու համար առաջարկում ենք ձեռքերի դիմակի երկու բաղադրատոմս:
Ձվից դիմակ
1 դեղնուց,
1 ճաշի գդալ մեղր,
1 թեյի գդալ վարսակի ալյուր:
Հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել, քսել ձեռքերին եւ կտորից ձեռնոցներ հագնել:
Առավոտյան ձեռքերը կդառնան փափուկ, իսկ կնճիռները կհարթվեն:
Կարտոֆիլի դիմակ
Ձեռքերի մաշկը հարթելու եւ փափկացնելու հարցում ձեզ կօգնի սովորական կարտոֆիլը:
Հարկավոր է եփել մի քանի կարտոֆիլ եւ խառնել կաթի հետ: Զանգվածը քսել ձեռքերի մաշկին եւ 20 րոպե թողնել:
0Comments