Բրիտանացի մոդել Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին խստորեն հետևում է առողջ ապրելակերպի կանոններին: Գնում է քնելու 23:00-ին, արթնանում է 7:00-ին: Օրվա ընթացքում Ռոուզին անընդհատ ջուր է խմում, իսկ առավոտը սկսվում է կանաչ սմուզիով, որն արթնացնում է մարմինը և, միևնույն ժամանակ, բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի վրա:
Բաղադրատոմսով Ռոուզին կիսվել է իր ինստագրամյան էջի Stories բաժնում: Կանաչ սմուզի պատրաստելու համար անհրաժեշտ է քամել կես կիտրոնը, ջուր ավելացնել և խառնել նեխուրի հետ: Շաբաթվա մեջ մի քանի անգամ խմեք այս սմուզին և արդյունքը սպասեցնել չի տա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
0Comments