Յուրաքանչյուր կին ցանկանում է, որպեսզի իր մաշկը հնարավորինս երկար մնա երիտասարդ. Օգտակար դիմակ

Առաձգական մաշկ՝ սպիտակ լոբուց պատրաստված դիմակի օգնությամբ

Լոբով եւ կիտրոնի հյութով դիմակ. այդպիսի դիմակը լավ սնուցում է դեմքի չոր մաշկն ու սպիտակեցնող հատկություն ունի։ Եթե ձեր ընտանիքի համար սպիտակ լոբուց ուտեստ եք պատրաստել, ապա այդ հատիկավորից վերցրեք մի քիչ եւ չոր մաշկի համար դիմակ պատրաստեք։ Մի մոռացեք ձեր մասին։ Յուրաքանչյուր կին ցանկանում է, որպեսզի իր մաշկը հնարավորինս երկար մնա երիտասարդ, առողջ ու առաձգական։ Դրանում կարող է օգնել սովորական լոբին, որը դրական ազդեցություն է ունենում մաշկի վրա։ Այս դիմակից հետո ձեր մաշկն ավելի թարմ տեսք ունենալ։

Այս դիմակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է

1 բաժակ սպիտակ լոբի;

1 թ/գ նուշի յուղ;

1 թ/գ ձիթապտղի ձեթ;

1 ճ/գ մեղր;

կես կիտրոնի հյութ։

 

լոբի

Լավ կլինի լոբին գիշերը թրջել, բայց եթե նման հնարավորություն չունեք, կարող եք այն ջրի մեջ թողնել մի քանի ժամ։ Դրանից հետո քամիչի վրա տրորել լոբին՝ մինչեւ փափուկ նուրբ զանգված դառնա։ Լոբուն ավելացնել մեղրը, նուշի յուղը եւ կես կիտրոնի հյութը։

Ստացված դիմակը շրջանաձեւ մերսող նուրբ շարժումներով քսել դեմքին, պարանոցին ու դեկոլտեի հատվածին, թողնել 15 րոպե։ Դիմակը լվանալ տաք ջրով եւ խոնավացնող կրեմ քսել։

Որպեսզի մաշկը հարթվի եւ առողջ ու փայլուն տեսք ունենա, երկու ամիս շարունակ շաբաթը 2-3 անգամ կատարեք այս գործողությունը։