Մազերի խնամքն աշնանը

Մանրամասներ

1

Աշունն այն ժամանակն է, որը հնարավորինս լավ է համապատասխանում մազերի վերականգնմանը։ Արեւն արդեն այդքան ակտիվ չի չորացնում դրանք, իսկ ձմեռային ցրտերը դեռ չեն սկսվել, այնպես որ՝ դուք կարող եք հիմնովին պատրաստվել ագրեսիվ ցրտերի ու գարնանային ավիտամինոզի ժամանակաշրջանին։

Խոնավացրեք

Աշնանը մազերի չորության ավելացում է նկատվում գրեթե բոլորի մոտ, դրա համար էլ այդ ժամանակաշրջանում կարեւոր է օգտվել շամպունից, որի կազմում կան բուսական ու սննդարար բաղադրիչներ։

Քչացրեք ջերմային ներգործությունը

Աշնանը մազերին հանգիստ է պետք։ Գլուխը լվանալուց հետո պարզապես մազերը փաթաթեք սրբիչով, իսկ հետո թողեք, որ դրանք չորանան բնական ճանապարհով։ Հնարավորինս քչացրեք վարսահարդարիչի գործածումը, քանի որ մազերն առանց այդ էլ թուլացած վիճակում են։

Մազերը պաշտպանեք քամուց ու ցրտից

Աշնանը նախընտրելի է մազերը քիչ արձակել, փոխարենը կարող եք դրանք կոկիկ հավաքել կամ կապել։ Այդպես կարող եք պաշտպանել դրանք անձրեւի ու քամու ագրեսիվ ներգործությունից։ Պարտադիր գլխարկ դրեք քամոտ ու անձրեւոտ եղանակներին։ Իսկ երբ արդեն տուն եք մտնում՝ հանեք գլխարկը, որպեսզի դրա տակ գլխի մաշկը չափից շատ չտաքանա։

Մազերի խնամքի պրոցեդուրաներ տան պայմաններում

Մազերի առողջ տեսք կարելի է ապահովել նաեւ տան պայմաններում՝ որոշ պրոցեդուրաներ կատարելով։ Ժողովրդական բժշկությունը առաջարկում է բազմաթիվ նման միջոցներ, որոնք կարող են գեղեցկացնել, առողջացնել ու փայլ հաղորդել մազերին։ Այնպես որ՝ կարող եք դրանցով լվանալ ձեր մազերը։

Շիկահերներին ցուցված է երիցուկի կամ արեւածաղկի տերեւների եփուկից պատրաստված միջոցները։
Թխահերները կարող են մազերը լվանալ եղինջի կամ սեւ թեյի թուրմով։
Յուղոտ մազերի համար լավ է մեկ քառորդ կիտրոնի հյութի ու դեղնուցի խառնուրդը։
Չոր ու փխրուն մազերը կարելի է լվանալ մածունով կամ ոչ յուղոտ կեֆիրով։
Նորմալ մազերը լվացեք 20 մլ օղու հետ հարած ձվի սպիտակուցով։

Մազերի ճեղքվող ծայրերի դեպքում կարելի է պատրաստել խատուտիկի թուրմ։ 2 ճաշի գդալ խատուտիկի վրա լցրեք 20 մլն եռման ջուր ու թույլ տվեք թրմվի 35 րոպե։

Նյութի աղբյուրը՝  NEWS.am STYLE