Ալիևը կոմպրոմատներ ունի Փաշինյանի վրա, նա էլ՝ ահաբեկված, ժողովրդին պատերազմով է վախեցնում

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Փաշինյանը Ալիևից ահաբեկված է և ահաբեկում է ժողովրդին, Ալիևը կոմպրոմատներ ունի Փաշինյանի վրա, մենք չգիտենք, թե ինչեր է պատմել Արցախի գերեվարված ղեկավարությունը նրա մասին։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան, «Մայր Հայաստան շարժման» անդամ Ստեփան Դանիելյանը։

Դանիելյանի խոսքով, Թուրքիայի կողմից մշակված ծրագիր կա Հայոց եկեղեցին, սփյուռքը հեղինակազրկել, ինչն այս իշխանության կողմից իրականացվում է։

Խոսելով Սրբազանի առաջնորդած շարժման մասին քաղաքագետը նկատեց, որ այն տարբերվում է մյուս շարժումներից, բայց պետք է քաղաքական բաղադրիչը ձևավորվի, ներկայացվի քաղաքական թիմ, որը հավակնում է իշխանության, քանի որ մարդիկ ցանկանում են տեսնել՝ ո՞վ է լինելու հաջորդ իշխանությունը։ 

Դանիելյանի կարծիքով, կարևոր կենտրոններից այս իշխանությանը հրահանգներ են իջեցվում, չի բացառվում շարժման վրա դրսից ազդեն։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։