Երգչուհի Անահիտ Սիմոնյանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.
«Դե ինչ ռեստորանատերեր, ո՞վ է ուզում ինձ հետ գրազ գալ կամ մտնել քննարկման մեջ։ Դա կատակ է։ Իրականում, մեծ երջանկություն է անցնել Արկադի Նովիկովի «Բացում ենք ռեստորան» կուրսը, սեփական նախագիծը բացելու փուլում։
Շատ դժվար է, լինելով աղջիկ, սկսել այս բիզնես-շինարարությունը, շփվել կառուցապատողների հետ, այս գործընթացի պատերազմներն ու զինադադարներն անվերջ են։ Մտնել այս ամենի մեջ, չունենալով փորձ եւ առանց տղամարդու ուսի, դա հեշտ չէ... Միայն ես կարող էի նման փորձության գնալ։
Գլխավորը չկոտրվելն է... Սա իմ մտ(ածածի 99% հաջողությունն է։ Դե, հետագայում ավելի դժվար կլինի, քանի որ աշխատողների քանակը մեծանում է, եւ պատասխանատվությունը նույնպես աճում է։ Կարևորը խուճապի մեջ չընկնել, շունչ քաշել և շարժվել առաջ։
Կարծում եմ, որ այսքանով իմ ռեստորանային բիզնեսի ուսումնասիրությունը չի ավարտվի, եւ երբ ես նորից ժամանակ գտնեմ, կվերադառնամ Նովիկով դպրոց, կրկին շնորհակալություն բոլոր բանախոսներին եւ կուրատորներին, դուք անկրկնելի եք»,-գրել է Անահիտ Սիմոնյանը։
0Comments