Ընտանիքը պարտավորեցնում է: Անվիճելի է, որ այն մեր կյանքի գլխավոր արժեքն է, և ամեն լավ բան նրանը պետք է լինի, սակայն և՛ երեխաներին, և՛ ձեր ամուսնուն պետք է, որ դուք համապատասխան տեսք ունենաք, քանի որ ամուսինն ուզում է հիանալ ձեզնով, իսկ երեխաները` հպարտանալ:
Իսկ դրա համար պետք է չխնայել ձեզ վրա: Երբեմն պետք է ինքներդ ձեզ հաճելի նվերներ անեք ու թույլ տաք գոնե փոքրիկ ուրախություններ, օրինակ, մերսում և պայուսակ կամ կոշիկ և սպա պրոցեդուրաներ: Բավականին լավ համադրություններ են: Եվ այսպես, ինչ չանել…
Չարժե կրել տատիկի հագուստներ:
Եթե դուք կարծում եք, որ երիտասարդությունն ավարտվել է, ու հաշտվել եք դրա հետ, խնդիր չկա, իսկ եթե իրականում դուք ավելի երիտասարդ եք, քան անձնագրում գրված թվերն են ասում, ապա ոճային զգեստապահարանը մի փոխեք ծերունական ոչ արտահայտիչ հագուստների հետ, և ո՞վ է ասում, որ այդ տարիքում արդեն կեդերն ու ջինսը ձեզ համար չեն, ո՞վ է ասել, որ 40-ից հետո պետք է հագնվել խորհրդային տարիների կոլտնտեսության նախագահի նման: Հաջորդ «չի կարելին» սերում է նախորդից, և դրա մեջ ոչ մի հակասություն չկա:
Չարժե չափից ավելի երիտասարդանալ…
Տատիկի հագուստներն ու վառ դիմահարդարմամբ պարմանուհու պես հագնված հասուն կինը երկու տարբեր ծայրահեղություններ են: Միացրեք չափի զգացումը, և ամեն ինչ կարգին կլինի: Որոշ իրեր, որոնք դուք կրել եք շատ երիտասարդ տարիներին, արդեն ձեզ երիտասարդ չեն դարձնի: Թինեյջերական հագուստը թողեք անցյալում.
Հիմար գրառումներով կարճ բլուզներն ու լեգինսներն արդեն ձեզ համար չեն: Կրկնում ենք, մի կորցրեք չափի զգացումը, որ չնմանվեք տարօրինակ երիտասարդացող կնոջ, ում տարիքը դաջված է ճակատին: Թինեյջերական նորաձևությունից հրաժարվելը չի նշանակում, որ կարելի է…
Չհետևել թրենդներին…
Դրանց պետք է հետևել: Թափ տվեք ձեզ, ուշքի եկեք: Դուք ոչ թե արդե՛ն 45 տարեկան եք, այլ՝ ընդամե՛նը 45 տարեկան: Թերթեք նորաձևության ամսագրերը, այցելեք սիրելի խանութներ ու փորձեք տարատեսակ գեղեցիկ ու նորաձև զգեստներ, և դուք կտեսնեք, որ շատ թրենդներ չունեն հստակ տարիքային սահմաններ, և որ սպիտակ վերնաշապիկը, զգեստի միդի չափը և վանդակավոր պիջակը կարելի է հագնել ցանկացած տարիքում:
Չընդգծել սեփական արժանիքները…
Քիչ է միայն թերությունները թաքցնելը, պետք է նաև ընդգծել արժանիքները: Դուք 45 տարեկան եք: Հետո՞ ինչ: Դուք հավանաբար ցույց տալու բան ունեք: Եթե դա կուրծքն է, ուրեմն սրտաձև բացվածքը ձեզ համար է, իսկ եթե՝ գոտկատեղը, ապա վառ գոտին ու գոտկատեղն ընդգծող ուրվագծերը ճիշտ ընտրություն են:
Բարձրակրունկներ չկրելը…
Դա սխալ է, քանի որ կեդերը չեն կարող մրցակցել բարձրակրունկների հետ: Այո, կեդերը հարմար են, ոճային, և ոչ ոք դրա հետ չի վիճում: Սակայն բարձրակրունկ կոշիկներ ձեր կոշիկների տեսականու մեջ պետք է լինեն անպայման, ընդ որում, այս տարիքում դրանք արդեն պետք է թանկարժեք կոշիկներ լինեն` կարված որակյալ կաշվից, և ցանկալի է՝ ոչ մեկ զույգ:
Իսկ ահա կրունկի բարձրությունը ենթադրում է ոչ միայն բարակ կրունկ, այլև ամուր, հարմար կրունկ: Գոնե պարբերաբար բարձրակրունկ կոշիկներ հագեք հենց այնպես, այլ ոչ՝ մեծ տոների կապակցությամբ, որպեսզի չմոռանաք, թե դա ինչպես է արվում:
Չարժե գնել էժան ներքնազգեստ…
Էժան ներքնազգեստ կրելը վատ գաղափար է ցանկացած տարիքում: Ավելի լավ է քիչ ունենալ, բայց լավը, ոչ թե 20 բազմագույն կրծկալներ ու վարտիքներ, այլ 5-6 թանկ հավաքածուներ: Դուք դրան արժանի եք, առավել ևս, որ ճիշտ ընտրված ներքնազգեստը գերազանց է նստում կազմվածքի վրա ու քողարկում թերությունները:
Չարժե անտեսել տարիքային դիմահարդարման տեխնիկան…
Եվ ոչ միայն: Դիմահարդարումն ավարտուն տեսք է հաղորդում կերպարին: Իսկ մեր ցանկի առաջին համարները պետք է լինեն դիմահարդարը, երիտասարդացնող պրոցեդուրաները և որակյալ հակատարիքային խնամքի միջոցները և դիմահարդարումը ամենավերջում: Բայց այն պետք է անել` տարիքը հաշվի առնելով: Հմտորեն արված տարիքային գրիմն ունակ է հրաշքներ գործել:
Չարժե բաց թողնել մարմինը և…
Անգամ երիտասարդ տարիներին ձգությունը, նիհարությունը բնորոշ չեն բոլորին: Բայց նաև նրանք, ովքեր ժամանակին սլացիկ են եղել, 45 տարեկանում պետք է մտածեն ֆիթնեսի, առավոտյան վազքի, աէրոբիկայի կամ յոգայի մասին: Շաբաթական 2 մարզում, և ձեր մարմնի փոխակերպումներին կնախանձեն:
Առողջություն…
Չպետք է մոռանալ առողջության մասին: Հիվանդ վիճակում դուք ոչ ոքի պետք չեք, անգամ ինքներդ ձեզ: Չի կարելի եսասեր լինել և ինչ-որ բան անել առողջության հաշվին: Չէ՞ որ հիվանդ ժամանակ ձեզ խնամելու ողջ ծանրությունն ընկնելու է նրանց ուսերին, ում համար ժամանակին դուք չեք խնայել ձեր առողջությունը: Իսկ կանխարգելումից ճիշտ բան չկա:
Ավելի լավ է պլանային կարգով պարբերաբար այցելել ատամնաբույժին, մամոլոգին, էնդոկրինոլոգին, քան հետո ընկնել «դանակի տակ»:
0Comments