Զգուշացված ես, նշանակում է՝ զինված ես։
Թույլ տալ նրան ներս մտնել «հետևի դռնից»։
Այո, այսպես կարելի է հղիանալ։ Սերմնահեղուկը կարող է հասնել այնտեղ, ուր հարկավոր է։
Բացել պահպանակը ատամներով
Այն ատամներով բացելիս կարող եք վնասել։
Սեռական ակտի իմիտացիա հագուստով
Այո, դա հնարավոր է։ Եթե տղամարդու հագին միայն ներքնազգեստ է, սերմնահեղուկը նորից կարող է հասնել այնտեղ, ուր հարկավոր է կամ հարկավոր չէ։
Դուք կարող եք հղիանալ, նույնիսկ եթե արդեն հղի եք
Այս երևույթը բժշկության մեջ անվանում են սուպերֆետացիա, երբ 2-րդ ձվաբջջի բեղմնավորումը սկսվում է հղիանալուց հետո։
Օգտագործել յուղային հատկություն ունեցող քսուքներ
Այսպիսի քսուկները կարող են վնասել պահպանակն ու անցքեր առաջացնել։
Միասին «հիմարություն» անել լոգարանում
Նման բան հաճախ չի լինում, բայց եթե տղամարդն իր գործն ավարտի ջրի մեջ, կա հավանականություն, որ կինը կհղիանա։
Նույնիսկ պարբերաբար հակաբեղմնավորիչներ խմելը ձեզ լիովին չի ապահովագրում հղիանալուց։ 1 տոկոս հավանականությունը միշտ կա։
Չթողնել ազատ տեղ պահպանակի ծայրին
Այդ դեպքում կողքերից սերմնահեղուկը կհասնի այնտեղ, ուր հարկավոր է կամ հարկավոր չէ։
Արգանդի փողերը կապելը նույնպես թողնում է հղիանալու մեկ տոկոս հավանականություն։
Սեքսով զբաղվել կրիտիկական օրերին
Սպերմատազոիդները 5 օր ակտիվ են։ Դա նշանակում է, որ եթե հարաբերություն ունենաք վերջին օրը, հավանական է, որ կհղիանաք։
Ժամկետնանց պահպանակի օգտագործումն ապահով չէ։
Սեռական հարաբերություն ունենալ կրծքով կերակրելու ժամանակահատվածում
Կրծքով կերակրելը պաշպանվելու 100 տոկոսանոց մեթոդ չէ։ Իհարկե, կրծքով կերակրելու ընթացքում արտադրվող հորմոնները կանխում են ձվազատումը, բայց դա դեռ չի նշանակում, որ դուք չեք կարող հղիանալ։
0Comments