Պրիանկա Չոպրան պատմել է, թե ինչպես է բարձրացրել իր ինքնագնահատականը

Մանրամասներ
Պրիանկա Չոպրա

Դերասանուհի Պրիանկա Չոպրան պատմել է, թե ինչպես է բարձրացրել իր ինքնագնահատականը։ Այս մասին հայտնում է Cosmopolitan-ը։

41-ամյա դերասանուհին խորհուրդ է տվել ամբողջությամբ ազատվել սթրեսից։

«Այն քիչ ժամանակը, որը մենք տրամադրում ենք մեզ, կարող է խորը ազդեցություն ունենալ մեր ինքնավստահության և ինքնազգացողության վրա: Ինչ էլ որ լինի ձեր տարբերակը՝ լինի դա դեմքի դիմակ, թե շքեղ դիմահարդարում: Սա մեծ ազդեցություն է ունենում մեր ինքնագնահատականի վրա»,- բացատրել է դերասանուհին։

2018 թվականին Պրիանկա Չոպրան ամուսնացել է Jonas Brothers փոփ-ռոք խմբի խմբի անդամ Նիկ Ջոնասի հետ վեց ամիս հարաբերություններից հետո։