Բրիտանացի մասնագետները հրապարակել են տվյալներ իրենց կատարած հետազոտությունից, թե միջին տարիքի քանի կին է գոհ իր արտաքին տեսքից: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Պարզվել է, որ կանանց 60 տոկոսն իրեն գեղեցիկ է համարում: Հարցմանը մասնակցել է 39-53 տարեկան 1600 կին:
Բացի այդ, հարցվածների 70 տոկոսը կարծում է, որ 40-50 տարեկան կանանց վրա ուշադրություն դարձնողները քիչ են: Նշվում է, որ 10 հարցվածից 8-ի համար կարևոր է, որ գնահատեն արտաքին ու ներքին գեղեցկությունը:
0Comments