Բեյրութում դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը

Մանրամասներ
բեյրութ

 

Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը։  «Արևելք»-ի Լիբանանի աղբյուրները հայտնում են, որ Լիբանանի Էշրեֆիե քրիստոնեական շրջանում իր տանը սպանվել է շրջանի բնակիչ, համայնքում ակտիվ գործիչ Վաչե Արսլանյանը։

Ըստ տեղեկությունների, սպանությունը կատարվել է հավանաբար կողոպուտի նպատակով, զոհին կապել են մահճակալին, ծեծել  եւ զենք գործադրելով սպանել։

Վաչե Արսլանյանը ձեռնարկատեր է, «Սուրբ Հակոբ» եկեղեցու թաղական։ Սպանության մանրամասները հայտնի չեն, միայն նշվում է, որ նա միայնակ է եղել շենքում, որի սեփականատերն է։ Նա ամուսնացած է, ընտանիքի անդամները  դեպքի պահին այնտեղ չեն եղել։