Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ, հայտնում է CNN-ը՝ նկատելով, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել:
Լիբանանի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհերը գրանցվել են Իսրայելի սահմանի մոտ գտնվող Նաբաթիե նահանգում հարվածների հետևանքով. հաղորդվում է երեք վիրավորի մասին:
Երկուշաբթի «Հեզբոլլահ» շարժումը երկու արկ է արձակել Իսրայելի կողմից օկուպացված տարածքների ուղղությամբ՝ պատասխանելով իսրայելական բազմակի հարվածներին, որոնք իրականացվում էին հինգշաբթի օրվանից՝ հրադադարի ուժի մեջ մտնելու հաջորդ օրը:
Սակայն, ինչպես նկատում է CNN-ը, Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև անհանգիստ զինադադարը կարծես թե պահպանվում է, նույնիսկ այն դեպքում, երբ երկու կողմերը միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու համար:
ԱՄՆ-ն և Ֆրանսիան երկուսն էլ նախազգուշացրել են Իսրայելին, որ նա խախտել է հրադադարի պայմանները, հայտնում են իսրայելական Kan և Ynet լրատվականները: Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ի աղբյուրը հայտնել է, որ Իսրայելը խախտել է Լիբանանի հետ հրադադարի համաձայնագիրը «մոտ 100» անգամ՝ անցյալ շաբաթ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո: CNN-ը մեկնաբանություն է խնդրել Իսրայելի պաշտպանության բանակից։
Իսրայելը հարվածել է Լիբանանին՝ անտեսելով հրադադարը. կան զոհեր
Մանրամասներ
![լիբանան իսրայել սիրիա](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-10/%D4%B5%D6%80%D5%AF%D6%80%D5%B8%D6%80%D5%A4%20%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A8%20%D5%A2%D5%A1%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC%20%D5%A7%20%D5%AC%D5%AB%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%20%D5%AB%D5%BD%D6%80%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC%20%D5%BD%D5%AB%D6%80%D5%AB%D5%A1.jpg?itok=i_Xm35nx)
0Comments