2024 թվականին Վրաստանից արտաքսվել է 363 օտարերկրյա քաղաքացի, ինչը 91%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ 2023 թվականին երկրից արտաքսվել էր 190 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին է վկայում ՆԳՆ վիճակագրությունը, փոխանցում է Jnews-ը։
Մասնավորապես, 2024 թվականի տվյալների համաձայն՝ Վրաստանից արտաքսվել են.
Ադրբեջան – 71 քաղաքացի,
Իրան – 54 քաղաքացի,
Հնդկաստան – 33 քաղաքացի,
Թուրքիա – 31 քաղաքացի,
Նիգերիա – 31 քաղաքացի,
Իրաք – 21 քաղաքացի,
Ռուսաստան – 20 քաղաքացի,
Եգիպտոս – 18 քաղաքացի,
Չինաստան – 15 քաղաքացի,
Հորդանան – 15 քաղաքացի։
Նաև անցյալ տարի Վրաստանից վտարվել են Թուրքմենստանի և Պակիստանի 10 քաղաքացիներ, Լիբիայի և Շրի Լանկայի 4-ական քաղաքացի, Բանգլադեշի 3 քաղաքացի։ Բացի այդ, իրավապահներն արտաքսել են Ավստրալիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Հայաստանի և այլ քաղաքացիների։
Նույն տվյալներով՝ 2023 թվականին Վրաստանից արտաքսվել է 190 օտարերկրյա քաղաքացի։ Նրանցից ամենաշատը` 41 քաղաքացի, եղել են Ադրբեջանից, 32-ը` Իրանից, 27-ը` Հնդկաստանից, 13-ը` Ռուսաստանից, 9-ը` Նիգերիայից, 9-ը` Եգիպտոսից, 8-ը` Չինաստանից, 8-ը` Թուրքիայից և այլն:
0Comments