Մակրոնն ու Ռաիսին 90 րոպե խոսել են հեռախոսով

Մանրամասներ

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցը տևել է 90 րոպե։

Այս մասին գրում է IRNA-ն։ 

Մակրոնն ընդգծել է՝ Փարիզը մտադիր է փոխգործակցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Քննարկվել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիները:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել բանակցություններ՝ հակաիրանական պատժամիջոցների վերացման և տարածաշրջանային հարցերի շուրջ: