Իսրայելի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում կարող են ակտիվանալ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո. Իսրայելը կարող է փորձել ոչնչացնել Իրանի միջուկային ներուժը. այս մասին Hurriyet թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Իսրայելի հիմնական նպատակն է պաղեստինցիներին Գազայից արտաքսել Եգիպտոս, իսկ Հորդանան գետի Արևմտյան ափից՝ Հորդանան: Նման սցենարը տարածաշրջանն ավելի մեծ անկայունության մեջ կդնի: Իսրայելը կարող է չսահմանափակվել ռազմական պատասխանով ԱՄՆ ընտրություններից հետո:
Նեթանյահուն կարող է քայլեր ձեռնարկել Իրանի միջուկային հնարավորությունները վերացնելու համար։ Եթե դա տեղի ունենա, ապա հակամարտության՝ այլ երկրներ տարածվելու հավանականությունը կմեծանա»,- ասել է թուրք նախարարը Hürriyet թերթին տված հարցազրույցում։
0Comments