Ուկրաինան պատժամիջոցներ է նախապատրաստում Վրաստանի իշխանությունների դեմ

Մանրամասներ
զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Վրաստանի ներկայիս կառավարության գործողությունների հետ կապված պատժամիջոցների նախապատրաստման մասին, հաղորդում է pravda.com–ը։

Զելենսկին հայտարարել է, թե «Վրաստանի ներկայիս կառավարությունը մղում է երկիրը Ռուսաստանից ակնհայտ կախվածության մեջ»։

«Ուղղակի ամոթալի է, թե հիմա ինչեր են անում նրանք (Վրաստանի կառավարությունը - խմբ.) սեփական ժողովրդի դեմ: Եվ երբ Մոսկվան գովում է Վրաստանի այս կառավարությանը, սա հստակ բացահայտում է, թե ում համար են նրանք այժմ աշխատում Թբիլիսիում և ում համար են ցրում ցույցերը։ Հաստատ ոչ Վրաստանի համար»,- նշել է նա:

Պետության ղեկավարը հայտարարել է, որ Կիևը պատրաստում է «իրավական արձագանք»․ «Ես հանձնարարել եմ պատրաստել համապատասխան պատժամիջոցների որոշումներ»,- ասել է Զելենսկին։