Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հանրությանը ներկայացել է կիսաշրջազգեստով

Մանրամասներ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և նրա կինը՝ Կամիլան, պաշտոնական այցով ժամանել են Շոտլանդիա։ Տեղեկությունը հայտնվել է Instagram-ում բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական աքաունթում։

Երկուշաբթի օրը՝ հուլիսի 3-ին, թագավորական զույգն այցելել է Էդինբուրգի Kinneil House-ը։ Բրիտանացի գահակալը հագել էր սպիտակ վերնաշապիկ՝ փողկապով, մոխրագույն ժիլետով, բաճկոնով և թարթան քիլթով։ Նրա կերպարը լրացնում էր կաշվե սպորանը, այլ կերպ ասած՝ գոտկատեղի պայուսակ-քսակը, ինչպես նաև գուլպաներ և ժանյակավոր կոշիկներ:

Չարլզ III թագավորի և թագուհի Կամիլայի ուղևորությունը Շոտլանդիա համընկնել է ամենամյա Հոլիրուդ շաբաթվա հետ: Հայտնի է, որ նրանք մինչև հինգշաբթի կմնան Մեծ Բրիտանիայի ամենահյուսիսային երկրում և այս ընթացքում մի շարք ավանդական միջոցառումներ կանցկացնեն, այդ թվում՝ բանալիների հանձնման արարողություն և պարտեզի երեկույթ։