Մեծ Բրիտանիան հինգշաբթի պատժամիջոցներ է սահմանել վրացի հինգ պաշտոնյաների, նրանց թվում՝ ներքին գործերի նախարարի նկատմամբ, այն բանի համար, որ դաժանորեն ճնշել են անցյալ ամիս Թբիլիսիում ամեն գիշեր փողոց դուրս եկող Վրաստանին Եվրամիությանն անդամակցության կողմնակից ցուցարարներին, երբ կառավարությունը սառեցրեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ նշված հինգ պաշտոնյաները պատասխանատու են լրագրողների և խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակումների համար:
0Comments