Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Իտալիայի վարչապետի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Հանդիպման արդյունքում, ըստ Ուկրաինայի նախագահի, որոշումներ են կայացվել «ուկրաինական երկինքը պաշտպանելու համար»։
Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ Զելենսկին խոսել է աշխարհաքաղաքական իր պատկերացումների մասին և խնդրել է դատապարտել Ռուսաստանին։
Հռոմի Պապը Ուկրաինայի նախագահին նվիրել է խաղաղության խորհրդանիշ ձիթենու ճյուղի քանդակ։
0Comments