Սաստիկ հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի 5 տարում։ Այս մասին ասել է նախագահ Էմանուել Մակրոնը հեռուստաուղերձում, փոխանցում է ТАСС գործակալությունը։
«Մենք կվերականգնենք Աստվածամոր տաճարը և այն կդարձնենք ավելի գեղեցիկ։ Եվ ես ցանկանում եմ, որպեսզի այդ աշխատանքները 5 տարուց ավարտվեն»,- ասել է նախագահը՝ վստահեցնելով, որ դրա համար կմոբիլիզացվեն բոլոր ուժերը։
Նա խորին համոզմունք է հայտնել, որ իրենք պետք է այդ աղետը վերափոխեն միավորվելու հնարավորության և ձգտեն լավագույնին։
Մակրոնը նշել է, որ կիսում է տեղի ունեցածի ցավն ինչպես բոլոր ֆրանսիացիների, այնպես էլ Փարիզը սիրող օտարերկրացիների հետ։
0Comments