Բրիտանացի մոդել Լիլի Ֆիլիպսը 24 ժամում քնել է 101 տղամարդու հետ և ռեկորդ սահմանել։ Այս մասին գրում է The Sun-ը։
Նրա խոսքով՝ 500 տղամարդ իրեն օգնելու ցանկություն է հայտնել՝ ռեկորդը սահմանելու համար: Ի վերջո, նա ընտրել է նրանցից 200-ին։
Ի սկզբանե մոդելը նախատեսում էր յուրաքանչյուր մասնակցի հետ հինգ րոպե տեւողությամբ սեռական հարաբերություն ունենալ։ Սակայն այդ ընթացքում նրա գրաֆիկը խախտվել է, և ժամանակը կրճատվել է մինչև երկու րոպե։ Բացի այդ, վերջնաժամկետում տեղավորվելու համար նա ստիպված է եղել միանգամից մի քանի տղամարդու հրավիրել։
Միջոցառման առաջին մասնակիցը սենյակ է մտել առավոտյան ժամը 9–ին, իսկ վերջինը դուրս է եկել կեսգիշերից կես ժամ առաջ։ Նշվում է, որ սենյակի դռան մոտ պահակ է կանգնել և ստուգել յուրաքանչյուր մասնակցի ինքնությունը՝ համոզվելու համար, որ անչափահասներ չկան։ Ֆիլիպսը նաև ասել է, որ սա «ընդամենը տաքանալ» էր․ 2025 թվականի փետրվարին նա մտադիր է 24 ժամում քնել հազար տղամարդու հետ, հայտնում է հրատարակությունը։
0Comments