Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) հրամանատարության հետ հանդիպման ժամանակ կոչ է արել նախապատրաստվել մեծ զինված հակամարտության հնարավոր բռնկմանը, որպեսզի թշնամուն ցույց տան իր տեղը։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com–ը։
«Պատերազմի պատրաստվելը խանգարում է դրան: Եթե ուզում եք կանխել դրա բռնկումը, պետք է ցույց տաք ձեր ուժը և հայտարարեք ձեր պատրաստակամության մասին պատերազմի և պաշտպանության համար: Սա կկանխի պատերազմը: Եթե ցույց տաք ամենափոքր թուլությունը՝ ցույց տալով, որ պատրաստ չեք դիմակայության, պատերազմ կպարտադրվի ձեզ»,- Արաղչիի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։
«Մենք հայտարարել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իսրայելական ռեժիմի վերջին գործողությունը ևս մեկ ագրեսիա է»,- հավելել է դիվանագետը:
Արաղչին ընդգծել է, որ հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարվածին ի պատասխան «Ճշմարիտ խոստում 3» օպերացիայի անցկացման որոշումը զգացմունքային չի լինի։
0Comments