Իրանը գաղտնի զենք ունի. իրանցի գեներալ, որը կարող է օգտագործել «սեւ օրվա» համար: Այս մասին հայտարարել է իրանցի գեներալ Ալիրեզա Սաբախի Ֆարդը, հաղորդում է Fars-ը:
Նա խոստացել է կոշտ պատասխան տալ թշնամու ցանկացած քայլի դեպքում:
«Մեր զսպող եւ գաղտնի զենքը Հորմուզի նեղուցում Իրանի սահմանից 200 մղոն հեռավորության վրա կանգնեցրել է թշնամուն: Բոլորը լավ գիտեն, որ Իրանի թշնամու առաջին սխալը վերջինը կլինի»,- հավելել է նա:
Ֆարդի խոսքով՝ թշնամիներն առավելագույն ճնշում են գործադրում, սակայն չի ստացվի վախեցնել իրանցիներին, գրում է news.am:
0Comments