
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տվյալներ է հրապարակել այն մասին, թե Ռուսաստանի և Բելառուսի քանի քաղաքացի է մնացել Վրաստանում։ Զեկույցի համաձայն՝ երկրում կա Ռուսաստանի 112733, Բելառուսի 13151 քաղաքացի։ Այդ մարդիկ Վրաստան են մտել 2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է sova.news-ը։
Ընդ որում, Վրաստանում բնակվող ռուսների թիվն առնվազն 4 անգամ գերազանցում է երկրում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների թիվը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ներկայումս Վրաստանում է մնում 25799 ուկրաինացի։
0Comments