Թեհրանի դեմ կիբեռհարձակումները հաջողությամբ չեն պսակվել. Իրանի իշխանություններ

Ցանկանում եմ նշել, որ մենք արդեն երկար ժամանակ գործ ունենք կիբերահաբեկչության հետ

Իրանի դեմ կիբեռհարձակումները, որոնց մասին տեղեկությունները լրատվամիջոցներում էին հայտնվել շաբաթ, ապարդյուն էին: Այս մասին երկուշաբթի իր Twitter-յան էջում նշել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրումին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Լրատվամիջոցները հարցնում են Իրանի դեմ կիբեռհարձակումների մասին,- գրել է Ջահրումին: - Հարձակումները հաջողությամբ չեն պսակվել, չնայած [դրանց կազմակերպիչները] շատ ջանք էին ներդրել», գրում է news.am:

Իրանցի նախարարի խոսքով՝ «անցած տարի իրանական կողմին հաջողվել է վնասազերծել 33 մլն կիբեռհարձակում»: «Ցանկանում եմ նշել, որ մենք արդեն երկար ժամանակ գործ ունենք կիբերահաբեկչության հետ»,- հավելել է նա:

The Washington Post պարբերականը շաբաթ, վկայակոչելով ամերիկյան հետախուզությունում աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից կիբեռհարձակման անցկացմանը, որի հետեւանքով հրթիռների արձակման կառավարման համար օգտագործվող համակարգչային համակարգերը անջատվել էին: Սպիտակ տունը եւ ԱՄՆ ԶՈՒ Կիբեռհրամանատարությունը այս տեղեկությունը մեկնաբանելուց հրաժարվել էին: