ԱՄՆ-ն այլևս չի հետաքննում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները․ NYT

Մանրամասներ
ա

ԱՄՆ-ն իր եվրոպացի դաշնակիցներին տեղեկացրել է «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետաքննություն» վարող միջազգային խմբից դուրս գալու մասին: Այս մասին հաղորդում է The New York Times թերթը:

Սպասվում է, որ պաշտոնական հաստատումը Վաշինգտոնը հայտնելու է այսօր՝ մարտի 17-ին։

«Իրավիճակին ծանոթ աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունն այդ մասին արդեն հայտնել է եվրոպացի պաշտոնյաներին», - գրում է պարբերականը:

Խմբից ԱՄՆ-ի դուրս գալու պաշտոնական պատճառ է ճանաչվել «ռեսուրսների վերաբաշխման անհրաժեշտությունը»: