Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են

Մանրամասներ
Դոլար եվրո

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 17-ին, կազմել է 392.34  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.60 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.93 դրամ (աճել է 1.05 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  508.94 դրամ (աճել է 1.95 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.68 դրամ (աճել է 0.11 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387.5-389 դրամով, վաճառվում է 393.5-394.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 417-423 դրամով, վաճառվում է 428-433 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.38-4.59 դրամով, վաճառվում է 4.70-4.81 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 394 դրամով:

Եվրոն գնվում է 425 դրամով, վաճառվում է 429.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.52-4.55 դրամով, վաճառվում է 4.62-4.65 դրամով: