Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Այս շաբաթ ես զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ և պայմանավորվել են խաղաղության պայմանագիր կնքել։ Ես նրան ասացի, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղության պայմանագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի ապահով և բարգավաճ դարձնելու համար։
Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի ողջ աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, քանի դեռ դա տեղի չի ունեցել»,- ասել է Ուոլցը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 16-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին բարձրագոչ հայտարարությունների հաջորդ օրը, Ադրբեջանը երեք անգամ ապատեղեկատվություն է տարածել իր դիրքերի գնդակոծման մասին։
0Comments