Սիրիական զինված ուժերը Հալեպ և Իդլիբ նահանգների շփման գծում ուժեր են տեղակայել՝ ահաբեկչական հարձակումները հետ մղելու համար, ասվում է Սիրիայի բանակի բարձրագույն հրամանատարության հայտարարության մեջ։
«Մեր զինված ուժերը շարունակում են ուժեղացնել մարտական շփման գծում բոլոր դիրքերը՝ կենդանի ուժով և տեխնիկայով՝ կանխելու ահաբեկիչների բեկումներն ու հետ մղելու նրանց հարձակումները»,- ասված է հաղորդագրությունում։
Համաձայն հաղորդագրության՝ սիրիացի զինվորականներին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը մի շարք տարածքների նկատմամբ, և բանակը կշարունակի հարվածներ հասցնել ահաբեկիչներին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ամբողջությամբ չեն վտարվել սիրիական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներից կամ մինչև նրանք ամբողջությամբ ոչնչացվեն։
0Comments