Անկարան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը. Էրդողանը Պուտինին

Մանրամասներ
պուտին

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը:

Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, Սիրիայի վերջին զարգացումները, գլոբալ և տարածաշրջանային խնդիրները», – հայտնել է գրասենյակը ։

Էրդողանը հեռախոսազրույցների ընթացքում հայտարարել է, որ Անկարան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը, Դամասկոսը քաղաքական լուծման կարիք ունի, հավելել են գրասենյակից: