Իրանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի միջև հեռախոսազրույց է եղել:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հիմնական ուշադրությունը դարձվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում սրված իրավիճակին։ Ահաբեկչական խմբավորումների և ավազակախմբերի լայնածավալ ագրեսիան գնահատվում է որպես սիրիական պետության ինքնիշխանության, քաղաքական և սոցիալ-տնտեսական կայունության խաթարման նպատակ։
Զրուցակիները Սիրիայի օրինական իշխանությունների գործողություններին անվերապահ աջակցություն են հայտնել՝ վերականգնելու համար երկրի սահմանադրական կարգը և տարածքային ամբողջականությունը, և ընդգծել է Թուրքիայի մասնակցությամբ Աստանայի ձևաչափի շրջանակում ջանքերի համակարգման կարևորությունը։
Զրույցի ժամանակ կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-իրանական համագործակցության զարգացման ընթացիկ հարցեր, դրանց թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Մասուդ Պեզեշքիանի միջև 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած բանակցություններից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նախանշվել է այլ մակարդակներում երկու առաջնորդների հետագա շփումների ծրագիր:
0Comments